Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն, ամբողջությամբ լուծում է «Սանիթեքի» հետ պայմանագրերը՝ թվարկելով այն խախտումները, որոնք հիմք են հանդիսացել՝ նման որոշում կայացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Երկուստեք նշվել է, որ դրական միտում կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ:
Մենք չենք ասում, որ Թովմասյանի կողմից էական կարգապահական խախտումը կնքասան ունենալն է կամ համապատասխան կուսակցությունում ճանապարհ անցնելը, ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Թող որևէ մեկն անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ։ Դա անպտուղ փորձ է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:
Aysor.am-ը գրել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: 2019-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է այցը Բելառուս, որտեղ հոկտեմբերի 4-5-ը պետք է մասնակցեր ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...